«Օրենքով գողերի» որս` թմրանյութեր պահելու պատճառով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

33-ամյա «օրենքով գող» Իլյա Գագլոևը` քրեական աշխարհում հայտնի Իլո Կալինինգրադսկին, ձերբակալվել է:

Անձնական խուզարկության արդյունքում՝ երիտասարդ «գողի» մոտ հայտնաբերվել է անհայտ ծագմամբ՝ թմրանյութ հիշեցնող իր:

Ձերբակալությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գագլոևը ռեստորանում ընթրիքի էր: Մոտ ժամանակներս կորոշվի նրա խափանման միջոցի հարցը:

ilo

Լուրերի համաձայն` Գագլոևը թագադրվել է 2013 թվականին` Թուրքիայում անցկացվող «սխոդկայի» ժամանակ:

Մոսկվայում կայացած հավաքին` սետեմբերի 15-ին, երեք «օրենքով գողեր» էր բերման ենթարկվել` Իսլամ Բոլշոյը, Պուզիրը և Տէկոն: Մինչդեռ չորեքշաբթի օրը բոլորն էլ ազատ են արձակվել: Դատարանի պատճառաբանությունն այն է եղել, որ ոստիկանները բավարար ապացույցներ չեն ներկայացրել:




Լրահոս