«Արսենալ»-ն ուներ այս հաղթանակի կարիքը. Վենգեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ:  «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը նշել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսիա»-ից կրած պարտությունից հետո (2:0) շատ կարևոր էր այս խաղում հաղթելը:

«Սա այն պատասխանն էր, որն անհրաժեշտ էր երեքշաբթի կրած պարտությունից հետո: «Ասթոն Վիլա»-ն շատ լավ սկսեց հանդիպումը և վտանգավոր պահեր ունեին, բայց դրանից հետո մենք խաղի վերահսկողությունը մեր ձեռքը վերցրեցինք և երեք րոպեի ընթացքում երեք գոլ խփեցինք: Գոլերը խփեցին Օզիլն ու Ուէլբեկը, որը նույնպես շատ կարևոր էր», – Վենգերի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Աստոն Վիլա» – «Արսենալ»՝ 0:3

Մեսութ Օզիլ, 32, Դենի Ուէլբեկ, 34, Ալի Սիսոկո, 36 (ինքնագոլ)




Լրահոս