Ոստիկանությունը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը պարզաբանել է այսօր` ապրիլի 30-ին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի` ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, թե իրենք Արաբկիրի ընտրացուցակներում 150 մահացած ընտրողի անուն են գտել:
“Ապրիլի 29-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ: Ցուցակը առձեռն ստորագրությամբ թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի լիազոր ներկայացուցչից ստացել է անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընտրացուցակները հրապարակելուց հետո ցուցակում նշված 36 անձանց անհատական տվյալներն արդեն իսկ հանված են եղել բնակչության պետական ռեգիստրից: Մյուս անձանց տվյալները նույն օրը փոխանցվել են Արաբկիրի անձնագրային ծառայությանը` տեղամասային տեսուչների միջոցով ստուգումներ իրականացնելու համար:
Դիմումատուին կպատասխանվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում”,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:




Լրահոս