Պուտինի` 1 մլրդ դոլար արժողությամբ առանձնատունն ու վաստակած միլիարդները (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի մի շարք պարբերականներ և անհատներ կազմում են աշխարհի ամենահարուստ մարդկանց տարբեր ցուցակներ: Մի քանի վերլուծաբաններ հաշվարկել են, թե որքան կարող է կազմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցվածքը: Ըստ այդ տվյալների, նրա ունեցվածքը կարող է կազմել 70 մլրդ դոլար: Սակայն նրա կարողության  մասին տարեկան տվյալները շատ համեստ են:

2012թ. նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 5,8 մլն ռուբլի: Ստացվում է, որ նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտավորապես 500 հազար ռուբլի: Մոտավորապես նույնքան, ինչքան որ վաստակել  է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Պուտինի կարողության  տվյալների մասին Armlur.am-ը տեղեկացավ ՌԴ նախագահի ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրից:

Պուտինի սեփականությունը վերջին տարիներին գրեթե փոփոխության չի ենթարկվել: Հայտարարագրում նշված է, որ հաշվետու տարում Պուտինն ունեցել է 77 մետր քառակուսի տարածքով բնակարան, որի արժեքը տատանվում է հինգ հարյուր հազար դոլարի սահմաններում, 18 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ և հողային տարածք ՝ 1500 քառակուսի մետր տարածքով: Մի քանի տեղեկությունների համաձայն, հողային տարածքը գտնվում է Պոդմոսկովյայում, իսկ արժեքը կարող է անցնել 150 հազար դոլարը:

ՌԴ նախագահի մեքենաները չեն առանձնանում իրենց շքեղությամբ: Նրա օգտագործման է պատկանում երեք ավտոմեքենա՝  ГАЗ 21М, ГАЗ 21М-Р և «Նիվա». Նրա նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան այդ տարվա ընթացքում վաստակել է 121 հազար 374 ռուբլի:

Արդեն 2013թ. ընթացքում Պուտինը վաստակել է 3 մլն 672 հազար 208 ռուբլի:  Համեմատելով նախորդ տարվա հետ, տեսնում ենք, որ նա վաստակել է շուրջ 2 մլն 118 հազար ռուբլիով պակաս գումար: Օրենքը սահմանում է, որ հայտարարագրում պետք է տեղեկատվություն լինի նաև պաշտոնյայի ընտանիքի անդամների կարողության մասին: Հաշվետու տարվա հայտարարագրում Պուտինի կնոջ մասին որևէ տեղեկություն չկա: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ պաշտոնապես հայտարարվել է Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության մասին:

Պուտինի անվամբ գրանցված գույքի քանակն ավելացել է: Նա ունի երկու բնակարան՝ 77 քառակուսի մետր և 153.7 քառակուսի մետր տարածքներով, հողային տարածք՝ 1500 քառակուսի մետր և երկու ավտոտնակ: Իսկ ինչ վերաբերում է մեքենաներին, ապա դրանք գրեթե փոփոխության չեն վերաբերվել, ավելացել է միայն ավտոմեքենայի կցասայլ «Սկիֆ»:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը ցուցադրում է Պուտինի առանձնատունը, որը գտնվում է Սև ծովի ափին: Ըստ տարբեր տեղեկությունների, այն գնահատվում է 1 մլրդ դոլար: Առանձնատան տարածքը մոտավորապես 68 հեկտար է: Այնտեղ կան խաղողի այգիներ, որսի համար հատկացված տարածքներ:

Լուսանկարներում՝ Պուտինն իր նախկին կնոջ և դստեր հետ

maria

uzn_1395743021

семья-путина




Լրահոս