Մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան մահացել է Գրիշա Սիմոնյանը: Վերջին տարիներին նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ: Չնայած հիվանդությանը, նա երբեք չէր կորցնում ֆոիտբոլիստ դառնալու երազանքը, հայտնում է «Чемпионат»-ը:

Սպորտային կայքը բարեգործական «Оранжевое небо» կազմակերպության հետ փետրվարի 5-ից գումար էր հավաքում ֆուտբոլիստի բուժման համար:

Մոտ կես տարում հավաքված գումարը հատել էր 3 միլիոն 330 հազար ռուսական ռուբլիի սահմանը: Դրանից զատ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իր վրա է վերցնում 19-ամյա ֆուտբոլիստի բուժման ծախսերը: Գրիշան պայմանագիր ստորագրեց «Թերեք» ակումբի հետ, որի նախագահն է հենց Կադիրովը և ստացավ անվանական մարզաշապիկ:

Այս տարվա գարնանն ու ամռանը Սիմոնյանը բուժման կուրսեր էր անցնում Գերմանիայում, որից հետո վերադարձավ Մոսկվա: Գերմանիայում բուժման 3-րդ կուրսը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, սակայն առողջական բարդացումների պատճառով Գրիշան չմեկնեց Գերմանիա:

Սեպտեմբերի 22-ին նրան ևս մեկ վիրահատություն կատարեցին, որից հետո նա կոմայի մեջ ընկավ, իսկ այսօր առավոտյան մահացավ:




Լրահոս