Զուգարանում «պատիժ կրող» ղեկավարը ներել է բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համատիրության ղեկավարներն այնքան վատ են սկսել իրենց պահել, իսկ բնակիչների բողոքներն՝ անարձագանք մնալ, որ մարդիկ սեփական նախաձեռնությամբ են հաշիվ մաքրում վերջիններիս հետ խոստացված, բայց չկատարված աշխատանքմների համար:

Այսօր news.am-ից տեղեկացանք, որ այսպիսի մի դեպք էլ երեկ գրանցվել է Օրբելի եղբայրների փողոցի թիվ 63/1 շենքում: Վնասված կոյուղատար խողովակը վերանորոգել խոստանալու և չնորոգելու համար «Տանիք» համատիրության ղեկավար Սուրեն Սինանյանին նշված շենքի բնակիչները մի քանի ժամ փակել են զուգարանում, որպեսզի վերջինս, գարշահոտությունն «ըմբոշխնելով», վերջապես հասկանա, թե ինչ ասել է կեղտաջրեր և դրանց հետևանքներ:

Տհաճ բույրը երկար ժամանակ «վայելելուց» հետո, Սինանյանը դիմել է իրավապահ մարմիններին: Սակայն քիչ առաջ Armlur.am-ին Սինանյանը հայտնեց, որ զայրույթից է դիմել իրավապահ մարմիններին: Որևէ լուրջ խնդիր չի եղել: Բնակիչների հետ հարաբերությունները բավականին համերաշխ են: Ցավոք, նրա խոսքից այդպես էլ պարզ չդարձավ` պատիժը կրելուց հետո ի վերջո կոյուղատարը նորոգվե՞լ է, թե՞ հասցեն շարունակում է բուրել:




Լրահոս