Վենետիկը պատրաստվում է Ջորջ Քլունիի հարսանիքին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան գլխավոր ամուրի Ջորջ Քլունին նախապատրաստվում է հարսանիքի իր ընկերուհու՝ Ամալ Ալամուդդինի հետ: Հարսանիքը կկայանա երկուշաբթի Վենետիկում, տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը:

Պաշտոնական պսակադրությունից առաջ զույգը որոշել է եռօրյա խրախճանք կազմակերպել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ջորջն ու Ամալն արագնթաց նավակով ուղևորվել են դեպի հյուրանոց, ուր գտնվում էին իրենց հյուրերը: Տոնախմբությունը սկսվել է դեռևս նախօրեին. սիրահարներն ու նրանց հյուրերը կատարել են հարսանյաց ընթրիքի «փորձը»:

Քլունին միայն մեկ անգամ է եղել ամուսնացած, սակայն բաժանվել է 21 տարի առաջ: Նրա այժմյան ընտրալը՝ Ամալ Ալամուդդինը, երկար ժամանակ եղել է WikiLeaks կայքի և Ջուլիան Ասանժի իրավախորհրդատուն:




Լրահոս