Ոչ իշխանական պատգամավորները ցանկանում են շրջանառության մասին օրենքը դարձնել կամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ շենքի դիմաց են հավաքվել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ:

Նրանց բողոքի ակցիան տեղափոխվել է ԱԺ շենքի Դեմիրճյան մուտքի մոտ, որտեղից  էլ ԱԺ շենք են մտնում պատգամավորները:

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպելու նպատակով նրանց մոտ են իջել ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ու ԲՀԿ-ից մի քանի պատգամավորներ:

Նրանք ցուցարարներին փոխանցեցին, որ ցանկանում են հրատապ նախագիծ նախաձեռնել և ներկայացնել Ազգային ժողով: Նրանք ցանկանում են առաջ քաշել կամավորության սկզբունքը. այն առևտրականները, ովքեր ցանկանում են, կաշխատեն հին եղանակով եւ 3.5 տոկոս հարկ կվճարեն, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում, կաշխատեն 1 տոկոս հարկ վճարելով եւ պահանջվող ապրանքաշրջանառության մասին փաստաթղթերը ներկայացնելով:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս