Սեպտեմբերի 30-ին է ծնվել նշանավոր կինոբեմադրիչ Հ. Մալյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ նշանավոր կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1934թ. սեպտեմբերի 30-ին:

1942-1945 թթ. աշխատել է գործարանում որպես գծագրիչ, շինարարի աշակերտ Թբիլիսիում։

1951 թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրական բաժինը։ 1953 թ. ավարտել է Ա. Վ. Լունաչարսկու անվան պետական ​​թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ընդլայնված ռեժիսուրական դասընթացներ։

1951-1954 թթ աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում։ 1954-ից` ռեժիսոր «Հայֆիլմում»։

1980 թ. հիմնադրել է «Մալյան թատրոն-ստուդիա», իսկ 1982-ից պրոֆեսոր էր, դասավանդում էր Երևանի թատերական ինստիտուտում։

Նրա ստեղծած ֆիլմերն են՝

1960՝ Նվագախմբի տղաները (Հենրիկ Մարգարյանի հետ)
1963՝ Ճանապարհ դեպի կրկես (Լևոն Իսահակյանի հետ)
1964՝ Կեղծ լրտեսը (կարճամետրաժ)
1967 ՝Եռանկյունի
1969՝ Մենք ենք, մեր սարերը
1972՝ Հայրիկ
1977՝ Նահապետ
1980՝ Կտոր մը երկինք
1982՝ Մի կաթիլ մեղրը




Լրահոս