Ցորկը դժգոհ է «Բորուսիա»-ի պաշտպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը քննադատության է ենթարկել թիմին պաշտպանողական գործողությունները: Բունդեսլիգայում դորտմունդցիները խփել են 9 գոլ և բաց թողել 11-ը:

«Առաջնության մեկնարկից գոհ լինելու ոչ մի առիթ չունենք: Ամեն ինչ շատ պարզ է. չափազանց շատ ենք գոլեր ընդունում սեփական դարպասը: Աչքի է ընկնում նաեւ այն, որ գնդակ ենք բաց թողնում անսովոր եղանակով: Երբ խաղի ընթացքում ընդունում ես երկու ոչ պարտադիր գոլ, դժվար է փոխել խաղի ելքը»,-  նշել է Ցորկը:




Լրահոս