2008-ի մարտի 1-ին զինվորները շատ մեծ սթրես են տարել. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր ՀԱԿ պատգամավորների կողմից ներկայացված «Արտակարդ դրության իրավական ռեժիմի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք դեմ են, որ բանակը մնա որպես ներքին գործոն:

«Այս օրենքն իրավիճակային օրենք էր, ընդունվել է 2012-ի ընտրություններից առաջ: Մեր Անկախության ամենահակադեմոկրատական օրենքն է սա: 2008-ի մարտի 1-ի զինվորներն այդ օրը շատ մեծ սթրես են տարել: Սա հակամարդկային դիրքորոշում է: Ներքին զորքերը նրա համար են, որ լուծեն ներքին խնդիրները, իսկ բանակը՝ արտաքին: Դուք մեր բանակին դրել եք շատ ծանր դրության մեջ: Այն վիհը, որ առաջացել էր բանակի ու ժողովրդի մեջ, նոր-նոր է վերանում: Բանակը քո երկրի երեխան է, նա պետք է պաշտպանվի և լինի կառույց՝ արտաքին թշնամու դեմ: Բանակը երբեք ներքին խնդիրների ժամանակ չպետք է օգտագործվի: Փորձեք հաղթահարել ձեզ: Էս դրույթը եկե՛ք հանենք, մեզ սազական չէ»,- նշեց Մանուկյանը:




Լրահոս