«Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում «Ռենեսանս»  ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 14.14-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մոսկվիչ 412» մակնիշի 62ԼՍ877 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ե.) ավտոմեքենան:




Լրահոս