Դոլարի ու եվրոյի փոխարժեքն` այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 30-ին կազմել է 407.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.76 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.49 դրամ (նվազել է 4.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.27 դրամ (նվազել է 2.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.32 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 230.38 դրամ, ոսկին՝ 15,981.11 դրամ, պլատինը՝ 17,114.66 դրամ:

Սեպտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:




Լրահոս