Սերժ Սարգսյանն անձա՞մբ է Շանթ Հարությունյանի դեմ պայքարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց Շանթ Հարությունյան և ընկերների գործով դատավարության պաշտպանական ճառերի փուլը:

Նիստի մեկնարկին պաշտպան Ինեսսա Պետրոսյանը խնդրեց դատարանին իրեն հնարավորություն տալ՝ հայտարարությամբ հանդես գալու, և նախագահողի հարցին` որքա՞ն հրատապ է հարցը, պաշտպանն ասաց. «Հայտարարությունս կապված է նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը», և հայտարարության հրապարակումը դատարանը հետաձգեց:

Ապա ամբաստանյալ Ալեք Պողոսյանը միջնորդություն արեց` օգտվել պաշտպան ունենալու իր իրավունքից` պատճառաբանելով, որ ֆինանսական հնարավորություններ չունենալու պարագայում իրեն պետք է ցուցաբերվի հանրային պաշտպանի ծառաայություն: Այս առիթով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 3-ին:

Նիստի ավարտին լրագրողների հետ առանձնազրույցում Շ. Հարությունյանի պաշտպանը հայտնեց, որ իր հայտարարությունը կապված է այն բանի հետ, որ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցանք է գործել, պետք է պատժվի: Ի. Պողոսյանի խոսքով, նախագահի հայտարարությունն անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է, և այն դատարանին կուղղորդի որոշում կայացնելիս:

«Այն պահին, երբ արդեն պաշտպանական ճառերի փուլն էր, և մենք հույս ունեինք, որ դատավարությունն ամեն բան ապացուցել է, ամեն ինչ ընկել է իր տեղը, նախագահի նման հայտարարությունն անօրինականության առիթ կտա»,- ասաց պաշտպանը:

shant8

shant10




Լրահոս