Ժողովուրդ.Սրիկաներ, դուք սա չեք մարսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ-ը տեղեկացել է, որ Դավիթաշենի 5/4 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ քվեատուփից մի յուրօրինակ ծրար է դուրս եկել: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ ծրարներից մեկում ընտրողը դրել է 10-հազար դրամանոց, իսկ չքվեարկած թերթիկի վրա ավելացրել. “Սրիկաներ, դուք սա չեք մարսի”: Այդ պահին ՀՀԿ-ական դիտորդ, համատիրության նախագահ Դերենիկ Զիրոյանը վերցրել է 10-հազարդրամանոցը և դրել իր գրպանը: Երբ ՀԱԿ-ի վստահված անձը՝ Անահիտ Ներսիսյանը, բացականչել է. “Դո՞ւք եք այդ գումարը տվել, որ վերցնում եքե, ՀՀԿ-ական դիտորդը ոչինչ չի պատասխանել: Բայց հետաքրքիրն այն է, որ այս առիթով արձանագրություն չի կազմվել: Թերթի հարցին, թե ինչու արձանագրություն չեն գրել, ՀԱԿ ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանը պատասխանել է. “Արձանագրությունը ոչինչ չէր փոխի: Անիմաստ էր”:




Լրահոս