Բալոտելին «Լիվերպուլի» երկրպագուներին խնդրել է սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին դեռ չի կարողանում իրեն լիովին դրսևորել ակումբում, ուր տեղափոխվել է անցած ամառ «Միլանից»:

Երկրպագուներն այդ առթիվ արդեն իսկ պատրաստել են պաստառ, որի վրա գրված է.«Ես ոչինչ չունեմ ցուցադրելու` բացի իմ հանճարեղությունից»:

«Վաու: Շնորհակալ եմ նրան, ով դա պատրաստել է: Գիտեմ, որ բոլորդ ինձանից ավելի շատ եք սպասում… Ավելի շատ գոլեր, ավելի հանճարեղություն: Տվեք ինձ ժամանակ, և ես ցույց կտամ, որ դա ճշմարտություն է»,-գրել է Բալոտելին Instagram-ում:

«Լիվերպուլի» կազմում Բալոտելին դարձել է 1 գոլի հեղինակ:




Լրահոս