Շտապ. Վարդենիսում մարդ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ Վարդենիս քաղաքում կրկին կրակոցներ են հնչել: Մեր տեղեկությունների համաձայն՝ կա  մեկ զոհ՝ 33-ամյա Արման Մանուկյանը իր տան շենքի բակում սպանվել է: Ըստ վարդենիսցիների շրջանում պտտվող լուրերի՝ կրակողները եղել է ոմն Սասունը:

Նշենք, որ Վարդենիսում այդ ազգը հայտնի է «մաշադու» անվամբ, որն աչքի է ընկնում կրիմինալ պատմություններով: Արման Մանուկյանի հարազատների փոխանցմամբ՝ վերջինս սպանվել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով:  Ա. Մանուկյանը հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ ըստ վարդենիսցիների՝ Արմանը և Վահագնը  զբաղվում են «չղջիկությամբ»՝ նրանք Սոթքից ոսկու  հանքանյութ են գողանում և գաղտնի վաճառում: Ի դեպ, այս ճանապարհով շատ վարդենիսցիներ  են իրենց ապրուստը հոգում:

Դեպքի մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները:




Լրահոս