Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Շանթ Հարությունյանի դավաճիռը: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվի:

Վարդան Վարդանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարվա ազտազրկման, Լիպարիտ Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ալեք Պողոսյանի նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման, Ալբերտ Մարգարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 6 տարի ազատազրկման, Մկրտիչ Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 4 տարի, 6 ամիս ազատազրկման, Սեւակ Մնացականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ դատապարտեց 1 տարի, 6 ամիս ազատազրկման, Տիգրան Պետրոսյանին նույն հոդվածի նույն կետերով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 2 տարի ազատազրկման։ Միսակ Առաքելյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ նշանակեց 50 հազար դրամի տուգանք։

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Իսկ Հարությունյանի 16-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Մյուս ամբաստանյալներին նույնպես գրեթե նույն մեղադրանքներն էին առաջադրվել:




Լրահոս