Տղայի ընկերները առևանգել են խորթ քրոջը. ինչ է հաղորդել աղջիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, երեկոյան կողմ շտապօգնության մեքենայով Տիգրան Մեծ պողոտայից Էրեբունի ԲԿ են տեղափոխել 15-ամյա մի աղջկա:

Armlur.am-ին ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ կապկպված վիճակում գտնվող աղջիկը հաղորդել է, թե իրեն առևանգել են խորթ եղբոր ընկերները՝ հորը սպանելու սպառնալիքներ տալով:

Աղջկա պատմածի համաձայն՝ իրեն կապկպած վիճակով տեղափոխել են իրեն անհայտ վայր և նույն վիճակով հետ են վերադարձրել:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:




Լրահոս