Ոչ միայն բանտում չեն, այլ նաև պաշտոն են ստանում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ԱԺ հերթական քառօրյային մեկ առ մեկ թվարկեց Շանթ Հարությունյանի և գործով անազատության դատապարտված բոլոր մյուս 11 անձանց անունները և ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին առաջարկեց հրատապ խորհրդարանական լսումներ կազմակերպել քաղբանտարկյալները Հայաստանում թեմայով:

«Որպեսզի մենք հնարավորություն ունենանք հիմնավորելու տեսակետները, թե ինչու ենք մենք այդ մարդկանց համարում քաղբանտարկյալ և ինչու ոմանք նրանց քաղբանտարկյալ չեն համարում: Մանավանդ, որ մենք գիտենք, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր մարդասպանություն են գործել և ոչ միայն բանտում չեն գտնվում, այլև իշխանություններից կողմից ստանում են բարձրագույն պաշտոններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Էլինար Վարդանյանը, ի պատասխան, հայտարարեց, որ առաջարկը միանշանակ ընդունելի է և խոստացավ առաջիկայում կազմակերպել դրանք:




Լրահոս