Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց մոլդովացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Մոլդովայի Վադուլ լուի Վոդա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Մոլդովայի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:

75-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին բացեց խաղի հաշիվը՝0:1: 76-րդ րոպեին Իվան Վորոպայը հաշիվը դարձրեց 0:2: 78-րդ րոպեին Անդրեյ Մարանդիչին հաշիվը դարձրեց 0:3: 80-րդ րոպեին Մաքսիմ Կոժոչարուն դարձավ ևս մեկ գոլի հեղինակ: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ մոլդովացիների հաղթանակով 4:0 հաշվով:




Լրահոս