Հրայր Թովմասյանն իր հանգստյան օրերը պետբյուջեի հաշվի՞ն է Հռոմում անցկացնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժնեւում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին մասնակցած ԱԺ պատվիրակության անդամները` փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, անցած ուրբաթ վերադարձել են Հայաստան: Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովի հետ, որոշել է հանգստյան օրերն անցկացնել Հռոմում, նոր վերադառնալ Հայաստան: Արդյո՞ք ԱԺ պաշտոնյաներն իրենց հռոմեական «ուիկենդը» պետբյուջեի միջոցների հաշվին են կազմակերպել, թե՞ ոչ, երեկ դեռ մեզ չհաջողվեց հստակ ճշտել: «Ձեր նշած օրերին, Ձեր նշած անձինք պաշտոնական գործուղումներ չեն ունեցել: Իսկ անձնական ուղեւորությունները ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը չի մեկնաբանում»,- ահա այսպես արձագանքեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ի պատասխան «Ժողովուրդ»-ի այդ մասին արված հարցմանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս