Դե թող տուալետների ներսում էլ տեսախցիկ տեղադրեն. Հովհ. Մարգարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ Ազգային ժողովում իրոք առկա է տեսախցիկների խնդիրը: Նշելով այս մասին Armlur.am-ի հետ զրույցում` նա հավելեց, որ նույնիսկ աշխատակազմի շատ անդամներ են դիմել, որ տեսախցիկների քանակը քչանա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հանրապետական շատ գործիչներ անլուրջ են համարում նրա բարձրացրած խնդիրը, և հատկապես, տուալետների օրինակը, նա նշեց.

«Անլուրջ են այն մարդիկ, ովքեր մարդու ոտնահարված իրավունքների խնդիրն են անլուրջ համարում: Դե ուրեմն թող իրենք առաջարկեն ներսում էլ տեղադրեն», – ընդգծեց նա:




Լրահոս