Ինչո՞ւ է Արմեն Գեւորգյանը Հայաստանից մեկնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ տարածքային նախկին նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ` Ֆրանսիայի Հանրապետություն: Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գեւորգյանն ընդդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր: Սակայն Գեւորգյանին մոտ կանգնած անձից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել ընտանիքի հետ միասին հանգստանալու նպատակով եւ մոտ ապագայում ընտանիքի հետ կվերադառնա Հայաստան: Ի դեպ, երեկվա դրությամբ դեռեւս հայտնի չէր, թե տարածքային նախարարի պաշտոնում ով է փոխարինելու Արմեն Գեւորգյանին: Ենթադրվում է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ ապագա նախարարի անունը հայտնի կդառնա: Ի դեպ, ըստ լուրերի, ԱԺ ՀՀԿ խմակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է` ՏԿ նախարարի պաշտոնում նշանակվելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում




Լրահոս