ՉԼ. «Բավարիան» ջախջախեց «Ռոմային», «Չելսին»՝ «Մարիբորին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» Հռոմում 7-1 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ:

Դուբլի հեղինակ դարձավ Ռոբենը, մեկական անգամ աչքի ընկան Գյոտցեն, Լևանդովսկին, Մյուլերը, Ռիբերին, Շաքիրին, իսկ իտալական ակումբից միակ գոլը հեղինակեց Ժերվինյոն:

Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 6-0 հաշվով հաղթեց սլովենական «Մարիբորին»: Դուբլի հեղինակ դարձավ Ազարը, մեկական գոլ հեղինակեցին Ռեմին, Դրոգբան, Տերին և Վիլերը:

Երեկվա հանդիպումներից ևս մեկում գրանցվեց խոշոր հաշիվ. «Շախտյորը» հյուրընկալվելիս 7-0 հաշվով հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին: 5 գոլի հեղինակ դարձավ Լուիս Ադրիանոն, մեկական գոլով աչքի ընկան Ալեքս Տեյշերան և Դուգլաս Կոստան:




Լրահոս