«Մետամֆիտամինով» խաղալիքները զայրացրել են Ֆլորիդայի բնակչուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Toys R Us խաղալիքների խանութների ամերիկյան խոշորագույն ցանցը վաճառքի էր հանել հայտնի սերիալներից մեկի հերոսներին պատկերող տիկնիկներին, որոնց հետ նույն փաթեթում վաճառվում էին խաղալիք փողեր և մետամֆետամին տիպի «թմրանյութ» պարունակող փաթեթներ:

Սակայն հետագայում խաղալիքները վաճառքից հանվել են Ֆլորիդայի բնակչուհու կողմից կազմակերպված բողոքի ակցիայի հետևանքով:

Ֆիլմի դերակատարներին պատկերող տիկնիկներն ամերիկուհի Սյուզեն Սքրայվերի կարծիքով, դարձել են «վտանգավոր շեղում ընտանեկան արժեքներից»:

Toys R Us-ի ներկայացուցիչները, ի պատասխան, նշել են, որ արձանիկներն արտադրվել են սահմանափակ քանակությամբ և վաճառվել խաղալիքների խանութների՝ «մեծահասակների» բաժիններում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս