Ավտովթար՝ գազի արտահոսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի (պատկանում է Ա. Շ.-ին, ք. Արմավիր, ծնվ. 1985թ.) 33VU629 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփաբաժան արգելապատնեշին և հայտնվել հանդիպակած գոտում:

Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Արմավիր և Մեծամոր քաղաքների հիվանդանոցներ դեպքի հետ կապված տուժած քաղաքացիներ չեն դիմել:




Լրահոս