Ինչու են կրճատում հղի կանանց նպաստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում նախաձեռնած փոփոխություններ: Նշենք, որ  այդ փոփոխություններն առաջացրել են բազմաթիվ կանանց դժգոհությունը:

«Վերջին 4 տարիներին այս նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են շուրջ 3 անգամ: 2014թ. համար նախատեսված 8.5 մլրդի փոխարեն՝ նախատեսվում է տրվող նպաստների քանակը հավելել 12 մլրդ դրամով: Մենք ուսումնասիրել ենք երեխաների ծնունդների քանակը, աշխատավարձերի բարձրացումը, և հիվանդությունների ժամանակ բացակայությունների չափը և տեսել ենք, որ սրանք 3 անգամ չեն շատացել»-ասաց Ա. Ասատրյանը:

Նախարարը հավելեց, որ նպաստների աճը պայմանավորված է նրանով, որ մի շարք չաշխատող կանայք ծննդաբերությունից ամիսներ առաջ ինչ-որ կերպ որևէ գործատուի մոտ ձևակերպվում են և գումար ստանում պետական բյուջեից:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, փոխարենը՝ չաշխատող կանանց նվազագույն աշխատավարձի չափով նպաստ տրամադրել: Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ շատ են անարդարություններն այս նպաստներն ստանալից:




Լրահոս