Բրիտանուհու տանը հին եգիպտական սարկոֆագ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում գտնվող տան զննման ժամանակ Reeman Dansie Auctioneers ընկերության աշխատակիցները 3000 հազար տարեկան հին եգիպտական սարկոֆագ են գտել. տեղեկացնում է Metro-ն: Տան տիրուհին մինչ այդ տեղափոխվել էր ծերանոց և խնդրել է աճուրդի տան մասնագետներին գնահատել տանը եղած կահույքը:

Reeman Dansie Auctioneers-ի աշխատակիցը պատմել է, որ սարկոֆագը, հավանաբար, պատկանել է բարձր խավի կնոջ: Նա նշել է, որ դա իրեն հանդիպած ամենահին առարկան է:

Հետագայում պարզվել է, որ թոշակառու կինը գնել է սարկոֆագը, երբ փակվել է տեղի թանգարանը: Փորձագետների կարծիքով` սարկոֆագը հայտնվել է Մեծ Բրիտանիայում նապոլեոնյան պատերազմների ժամանակ:

Սարկոֆագը մասնագետների կողմից գնահատվել է 6 հազար ֆունտ (մոտ 10 հազար դոլար):




Լրահոս