Սախալինում ռեցիդիվիստ տղամարդը սպանել է դստերը՝ մեղքը գցելով դայակի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Սախալինի մարզում բացահայտվել է մանկահասակ աղջկա դաժան սպանությունը, որին մասնակից է եղել նրա հայրը: Երեխայի սպանությունից հետո տղամարդը դաժանորեն ծեծել է երեխայի դայակին, որպեսզի հաշվեհարդարի տպավորություն ստեղծի: Արդյունքում, փոքրիկի սպանության մեջ սկզբում կասկածել են նրան խնամող կնոջը:

Ինչպես տեղեկացնում է NEWSru.com-ը, նախկաինում դատված 29-ամյա մարդասպանին քրեական պատիժ է սպառնում:

Երեք ամսական աղջկա սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Նախկին վարկածի համաձայն՝ երեխային խնամող 48-ամյա կինը նրան, իբր, ծեծի է ենթարկել, և երեխայի լացը լսել է հարևանը: Տղամարդը մտել է տուն և տեսել, թե ինչպես է կինը երեխայի գլուխը խփում հատակին: Այդ ժամանակ վկան, իր խոսքով, անհապաղ տեղեկացրել է երեխայի ծնողներին:

Վերադառնալով՝ ծնողները «Հաշվեհարդար» են տեսել դայակի հետ՝ նրան մահու չափ ծեծելով: Արդյունքում տուժած կնոջը ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց:
Մանկական հիվանդանոց են տեղափոխել նաև փոքրիկին, որին փրկել չի հաջողվել:
Հետաքննության ընթացքում նախնական վարկածը հերքվել է: Իրավապահները գտել են վկաների, ովքեր հերքել են հարևանի և ծնողների վկայությունները: Հայտնաբերվել են նաև ապացույցներ, որոնք ապացուցում են 29-ամյա ռեցիդիվիստ հոր մեղքը:




Լրահոս