Ամերիկացի դպրոցականը սպանել է համադասարանցուն և ինքնասպան եղել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիկ քաղաքում դեռահասը դպրոցում կրակ է բացել: Արդյունքում գրանցվել է նվազագույնը երկու զոհ: Հարձակում գործած աշակերտն ինքնասպան է եղել:

141025010505_marysville_fbi_624x351_epa

Ականատեսները պատմում են, որ Ջեյլեն Ֆրայբերգը մտել է դպրոցի ճաշարան և սկսել է սառնասրտորեն գնդակահարել իր ընկերներին: Այնուհետև ինքն իրեն է կրակել:

141025010401_marysville_schoolchildren_624x351_ap

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, հրաձիգը գործել է միայնակ:
Նրա գործողությունների արդյունքում զոհվել է աշակերտներից մեկը, ևս երկու տղա և չորս աղջիկ վիրավորվել են, նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:




Լրահոս