Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է կրակող հարսանքավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հյուսիս-արևելքում ոստիկանությունը փնտրում է հարսանյաց ավտոշարասյունը, որի մասնակիցները կրակում են հրազենից, տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:

«Հարսանյաց ավտոշարասյունը շարժվում է Կորնեյչուկի փողոցով: Ոստիկանությունը ստացել է մի քանի հաղորդագրություններ քաղաքացիներից այն մասին, որ ավտոմեքենաներից անհայտ անձինք ատրճանակներից օդ են կրակում», – գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Իրավախախտներին հայտնաբերելու նպատակով իրավապահները հատուկ համակարգված միջոցառումներ են իրականացնում:




Լրահոս