Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա. 6 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 5-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Կոտայքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 15 ավտոմեքենա. 13 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:




Լրահոս