Գյումրու տոնն արժեցավ 3-4 մլն դրամ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին գյումրեցիները տոնեցին իրենց քաղաքի օրը: Դեռևս հոկտեմբերի սկզբին Գյումրին նախապատրաստվում էր տոնել քաղաքի օրը, սակայն Գյումրու ավագանու որոշմամբ տոնը հետաձգվեց 20 օրով, իսկ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին: Նախապես հայտարարված «Արվեստների եւ արհեստների փառատոն»-ի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 25-ին:

Համաքաղաքային միջոցառումները սկսվեցին առավոտյան 11-ից: Մի քանի ժամ հետո Գյումրու Վարպետաց փողոցում կազմակերպվեց «Հացի փառատոն»: Գյումրվա կոլորիտին հատուկ եգ ու պարի ներքո հյուրերին բաժանվեցին օրհնված լավաշը: Փառատոնին ներկա էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա միայնակ էր ժամանել Գյումրի եւ Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ այստեղ է առանց հատուկ պաշտոնական հրավերի: Եկել է, որպեսզի գյումրեցիների հետ կիսի նրանց ուրախությունը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից փորձեցինք պարզել, թե ինչու պետական այրերից ոչ ոք չի ցանկացել ներկա գտնվել քաղաքի միջոցառմանը , քաղաքապետը պատասխանեց, որ պետական այրերից բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել գրավոր, դա նույնպես հարգանքի խորհուրդ է: Իսկ մեր այն հարցին, թե որքան գումար ծախսվեց տոնակատարության համար, քաղաքապետն ասաց, որ ընդհանուր առմամբ հանրագումարի չի բերվել, սակայն քաղաքապետարանի բյուջեից արդեն դուրս է գրվել 3-4 մլն դրամ՝ միջոցառումները կազմակերպելու նպատակով: Ի դեպ այս տարի նախորդ տարիների նման բացօթյա համերգ տեղի չունեցավ, ինչպես նշեց քաղաքապետը՝ կրկին եղանակի պատճառով: Սակայն քաղաքապետը խոստացավ, որ եկող տարի բացօթյա ոչ թե մեկ, այլ 2-3 համերգ կլինի: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ «Գյումրու օրվան» նվիրված համերգային միջոցառումը ապահովում է կոմպոզիտոր Արա Գևորգյանը, սակայն այս տարի արդեն հանդես գալով Գյումրու Վ. Աճեմյանի անվան Դրամատիկական թատրոնում:

Գյումրի քաղաքի 2014 թվականի միջոցառումը բացառիկ է «Երգող ու պարող» շատրվանների բացմամբ:

Արևիկ Հակոբյան

unnamed (20)

unnamed (21)

unnamed (22)

unnamed (23)

unnamed (24)

unnamed (27)

unnamed (28)

 




Լրահոս