Սերժ Սարգսյանը ներկա էր «Իրավունքի» 25-ամյակի միջոցառմանը (ֆոտո)

Սերժ Սարգսյանը ներկա էր «Իրավունքի» 25-ամյակի միջոցառմանը (ֆոտո)

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում «Իրավունք» թերթը նշում է հիմնադրման 25-ամյակը:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանդիսությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Մկրտիչ Մինասյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, «Իրավունք» թերթի նախկին աշխատակից Շահեն Տոնոյանը, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ինչպես նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում աղոթքով էլ սկսվեց միջացառումը:

Սերժ Սարգսյանը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին, իսկ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին և տնօրեն Գեղամ Գրիգորյանին՝ Երախտագիտության մեդալով:

Հովիկ Աբրահամյանի անունից Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Հովհաննես Գալաջյանին և Գեղամ Գրիգորյանին անվանական ժամացույցներ նվիրեց: Միջոցառմանը երգեց Շուշան Պետրոսյանը և այլ երգիչ երգչուհիներ:

IV9

IV10

iv8

iv3

iv5

iv6