ԱՄՆ-ում տղամարդը սպանել է շերիֆի երկու օգնականներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքում Մարսելո Մարկես անունով 34-ամյա տղամարդը կրակ է բացել ավտոկայանատեղիում: Նա գնդակահարել է շերիֆի երկու օգնականներին, ևս երկու մարդ վիրավորվել են:

Մարկեսը սկսել է կրակել այն բանից հետո, երբ շերիֆի օգնականը փորձել է զննել իր մեքենան: Նա սպանել է իրավապահին, այնուհետև փորձել է հափշտակել կողքի մեքենան: Նա վիրավորել է մեքենայի տիրոջը, այնուհետև՝ շերիֆի ևս երկու օգնականների: Վիրավորված ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է, տեղեկացնում է ТАСС-ը:

Ոստիկանությունը չորս ժամ հետապնդել է հանցագործին, մինչև որ նրան հաջողվել է ձերբակալել իր տանը:




Լրահոս