Վրաստանի նախագահի և վարչապետի տարաձայնությունները մանկական խաղեր են. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվլին «մանկական խաղեր» է համարել գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև եղած տարաձայնությունները:

«Ես հանդիպել եմ միջինասիական երկրներից մեկի առաջնորդի հետ, և նա ինձ ասել է, որ Վրաստանը ծիծաղի առարկա է դարձել: Եվ Վրաստանի վրա ծիծաղելու թեմաներից մեկն էլ նախագահի, վարչապետի միջև մանկական խաղերն են:

Բայց այն, ինչը մենք մանկական խաղեր ենք համարում, ունի իր գինը, և քանի դեռ նրանք միմյանց հետ վիճում են, կրակն արդեն տարածվել է տանը, և եթե այն ավերվի՝ մեզ վրա կփլուզվի»,-հայտարարել է Սաակաշվիլին: