Անօթևանն ինքնուս, բայց վիրտուոզ դաշնակահար է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական Էդմոնտոն քաղաքում բնակվող անօթևան տղամարդը գրավել է ինտերնետ-հասարակության սիրտը՝ դաշնամուրի վրա իր վիրտուոզ նվագով: Ռայան անունով տղամարդը ինքնուրույն է սովորել դաշնամուր նվագել:

Համապատասխան տեսահոլովակը համացանցում տեղադրել է պատահական անցորդներից մեկը: Հինգ օրում տեսանյութը 275 հազար դիտում է ունեցել:
Տղամարդը պատմել է, որ արդեն 30 տարի է՝ անտուն է: Նա ընդգծել է, որ դաշնամուրի դասեր չի անցել: Կանադացին չի նշել, թե ինչն է եղել նման հետաքրքրության շարժառիթը:

Թե որքան հաճախ է Ռայանը համերգներով հանդես գալիս՝ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա գիշերում է Չերչիլ-Սքվեր հրապարակում, ուր փողոցային դաշնամուր է տեղադրված:




Լրահոս