Ի՞նչ է պատասխանել ԼՂՀ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 19-ին, երբ այցելել էր Արցախ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ փորձել է հասկանալ, թե նա ինչ դիրքորոշում ունի եռյակի գործունեության վերաբերյալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Բակո Սահակյանը կտրուկ է պատասխանել Հովհաննիսյանին` նշելով, որ ցանկացած դեպքում իրենք լինելու են ՀՀ իշխանությունների կողքին, քանի որ ոչ իշխանական եռյակի իրականացրած քայլերին լուրջ չեն վերաբերվում: Բակո Սահակյանի պատասխանն անակնկալ է եղել Հովհաննիսյանի համար, եւ նա շփոթվել է: «Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից պարզել` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են վերը բերված տեղեկությունները: «Չգիտեմ, ճիշտն ասած, ես ներկա եմ եղել այդ հանդիպման ողջ ընթացքում: Հարցերը բացառապես վերաբերում էին Արցախին, Արցախի տեղին ու դերին, այդպիսի հարցեր են քննարկվել: Ես տեղյակ չեմ, չեմ լսել այդպիսի քննարկում»,- պատասխանեց մամլո խոսնակը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս