Ռուսաստանը Բելառուսում նոր ռազմակայան է ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. Մոսկվան մտադիր է բելառուսական Բոբրույսկ քաղաքում տեղակայել 12 մարտական և 2 ուսումնական Су-27 ինքնաթիռ: Այդ մասին Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների ընդհանուր կոլեգիայի նիստից հետո հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Բացի այդ՝ Շոյգուն ծրագրում է այնտեղ ուղարկել Ми- ուղղաթիռների մի ստորաբաաժանում:

Բելառուսի ընդդիմությունը, ըստ որոշ դիտորդների, դեմ է նման հեռանկարներին, և դերևս հայտնի չէ՝ հավանության կտա արդյոք նման ծրագրին երկրի նախագահը:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ ռուսական նոր ռազմական ավիակայանը Բելառուսում կհիմնվի 2016թ. հիշեցնում է BBC-ն:




Լրահոս