Ռաուլը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի հարձակվող Ռաուլը մարզական կարիերան շարունակելու է ԱՄՆ-ում: «Նյու-Յորք Կոսմոս»-ը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել 37-ամյա ֆուտբոլիստի հետ:

Գործարքի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:

Բացի դա՝ Ռաուլը խորհրդականի աշխատանք կկատարի ակումբի ակադեմիայում: Նշենք, որ Ռաուլը մարզական կարիերայի մեծ մասն անցկացրել է Մադրիդի «Ռեալ»-ում, որից հետո տեղափոխվել է Գելզենկիրխենի «Շալկե»:




Լրահոս