Եղբայրը քրոջը eBay-ով վաճառքի է հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացին որոշել է քրոջը օգնել գտնել իր երկրորդ կեսին: Նա աղջկան վաճառքի է հանել ինտերնետային eBay-աճուրդով, և նրա լուսանկար մակագրել գունագեղ մեկնաբանություններով, գրում է Mirror-ը:

27-ամյա Սեմմի Մաալեմն արդեն հույսը կորցրել է իր սերը գտնելու հարցում: Նա միայնակ է եղել մեկ տարվա ընթացքում, իսկ մինչ այդ էլ մի շարք սիրային անհաջողություններ է ունեցել: Նրա սիրեցյալները կամ լքել են նրան կամ դավաճանել: Աղջկա ավագ եղբայրը՝ Կառլը, որոշել է ակտիվորեն խառնվել քրոջ կյանքին և միաժամանակ գումար վաստակել: Նա առաջարկել է բոլոր ցանկացողներին ժամադրության գնալ Սեմմիի հետ՝ մեկնարկային գումարը նշանակելով 50 ֆունտ ստերլինգ:

Սեմմիի խոսքով, նա չափազանց վրդովվել է՝ տեղեկանալով, որ եղբայրը նման հայտարարություն է տեղադրել: Ըստ նրա՝ եղբայրը բազմիցս սպառնացել է, որ նման հայտարարություն կտեղադրի, սակայն ինքը կարծել է, որ դա կատակ է: Տեղեկանալով, որ եղբայրը կատարել է խոստումը, նա սկզբում զայրացել է, այնուհետև որոշել օգտվել ընձեռնված հնարավորությունից:




Լրահոս