Սպասվում են տեղումներ և մառախուղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-ին, 3-ին սպասվում են տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս