«Բորուսիա»-ն իրական վտանգ է ներկայացնում մեզ համար. Ֆիլիպ Լամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը կարծիք է հայտնել, որ Բունդեսլիգայում անհաջող ելույթներ ունեցող Դորտմունդի «Բորուսիա»-ին չի կարելի թերագնահատել:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մրցակցող թիմերի հանդիպումը նման է տիտղոսի համար պայքարի: «Բորուսիան» ցուցադրել է իր ուժը Չեմպիոնների լիգայի երեք խաղերում և հավաքել 9 միավոր: Դորտմունդցիներն իրական վտանգ են ներկայացնում մեզ համար», – նշել է նա:

Նշենք, որ «Բավարիա»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպելու են հոկտեմբերի 31-ին՝ Բունդեսլիգայի 10-րդ տուրում:




Լրահոս