Գնելու նպատակով ցանկացել է «Մերսեդես-Բենց»-ը վարել, սակայն փախցրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.30-ին, 1972 թ. ծնված Բագրատ Վ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոմն Եդմոն, գնելու նպատակով, ցանկացել է վարել իր «Մերսեդես-Բենց 220» մակնիշի ավտոմեքենան, սակայն փախցրել է անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1996 թ. ծնված Էդմոն Ա.-ն, որը նույն օրը, ժամը 18.20-ին, Սյունիք գյուղից հայտնաբերվել և նշված ավտոմեքենայով բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն:




Լրահոս