«Շատերը չեն կարող լինել ֆինանսների նախկին նախարարի կին ու միլիոնավոր գումարներ ստանալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքին, որը դժվարություններ էր ստեղծում աշխատող հղի կանանց համար: Պատգամավորը նշեց, թե ինքը կանգնելու է պայքարողների կողքին:

«Ես պաշտպանում եմ այն կանանց, ովքեր դուրս են եկել իրենց իրավունքները պաշտպանելու, բայց մենք պետք է լինենք անկեղծ և հասկանանք, որ այստեղ լրջագույն խնդիր կա: Շատերն իրենց թույլ չեն կարող թույլ տալ լինեն ֆինանսների նախկին նախարար և իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր գումար դուրս գրեն, շատերը չեն կարող իրենց թույլ տալ լինել արտոնյալ և գործարքի մտնել տարբեր գործատուների հետ: Պաշտպանելով կանաց իրավունքը՝ մենք ո՞նց ենք լուծելու այս խնդիրը, քանի որ կա կոռուպցիոն ռիսկ», – հայտարարեց նա:

Ի պատասխան նիստը համակարգող ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, թե այս դիտարկումը կապ չունի բյուջեի քննարկման հետ և դա պետք է տրվեր համապատասխան օրենքի քննարկման ժամանակ:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը դեկրետ գնալու միջոցով կարողացել էր 20 մլն դրամ վաստակել:




Լրահոս