Քրդերը Քոբանիում 86 իսլամիստ են ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդական ինքնապաշտպանական ուժերն անցած օրվա ընթացքում Քոբանիում «Իսլամական պետություն» խմբավորման 86 գրոհային են ոչնչացրել: Ինչպես տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները, ծայրահեղականներն իրենց ռազմակայաններից նոր ուժեր են տեղափոխել դեպի քաղաք:

Ինքնապաշտպանական ուժերի կորուստները կազմել են 16 մարդ: Քրդական ուժերին հաջողվել է նաև ոչնչացնել թշնամու զրահատեխնիկայի և ռազմական տրանսպորտային միջոցների մի քանի միավոր:

Քոբանին պաշտպանում են Քրդական ինքնապաշտպանության ուժերի 2 հազար մարտիկներ: Նրանց հիմքը կազմում են Քրդական ժողովրդական միության ակտիվիստները: Քաղաքում են գտնվում նաև Սիրիական ազատ բանակի 400 մարտիկներ, որոնց գործողությունները կորդինացնում են քրդական ուժերը:




Լրահոս