Իշխանության կառույցները տարաբնույթ ճնշումներ են կիրառել լրագրողների նկատմամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես և առաջին կիսամյակի ընթացքում, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվեցին բնագավառում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Այսպես, հետևելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին և ուսումնասիրելով ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակել է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013 թ. երրորդ եռամսյակի համեմատ, 2014-ի նույն ժամանակահատվածում նվազել է:

Այսուհանդերձ, ըստ ԽԱՊԿ տվյալների, այս եռամսյակի տվյալները ևս չեն կարող չմտահոգել. 2014-ի երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 8 փաստ, տեղեկատվության ստանալու և տարածելու իրավունքի խախտման 1 դեպք:

ԽԱՊԿ-ն իր զեկույցում  մասնավորապես առանձնացրել է սեպտեմբերի 9-ին ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս «Ա1+» հեռուստաընկերության աշխատակից Մարինե Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքը, սեպտեմբերի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեության խոչընդոտման դեպքը և այլն: Ինչպես նաև առանձնացվել են դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների, մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի դատական վիճաբանությունը և մի քանի այլ գործեր:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս