«ԿամԱզ»-ի գլխավոր տնօրենի դին գտել են գետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին անհայտ կորել էր «ԿամԱզ»-ի 58-ամյա գլխավոր տնօրենը: Քանի որ տղամարդը երբեք երկար ժամանակով տնից չէր բացակայել, քննիչները ենթադրել են, որ նրա անհետացման պատճառները քրեական բնույթի են:

Անմիջապես ձերբակալվել էին Վիկտոր Լիսիցինի աներձակն ու անձնական վարորդը: Հանցագործությունը բացահայտվել է մեկ օրում:

Զոհվածի հարազատը խոստովանել է կատարած հանցագործությունը: Նրա խոսքով՝ նա ոչինչ չկասկածող Լիսիցինին բերել է Օբ գետի ափ և որսորդական զենքից կրակել տղամարդու գլխին: Այնուհետև նա զոհի մարմինը կապել է ջեռուցման մարտկոցին և գցել գետը, ավելի ուշ՝ զոհվածի բանկային քարտի միջոցով նրա հաշվից որոշակի գումար հանել:

Եղած տեղեկությունների համաձայն՝ հանցագործը բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության. տեղեկացնում է lifenews-ը:




Լրահոս