Փարիզում կանցկացվի ցույց՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի՝ նոյեմբերի 9-ին, Փարիզում Հաայաստանի դեսապանատան առջև կանցկացվի ցույց՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների, տեղեկացնում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը:

«Արդեն մեկ տարի Վարդան Պետրոսյանն իրեն պաշտպանում է «կաֆկայական» դատավարությունում՝ ամեն նիստին հայտարարելով, որ անմեղ է և որ մեղադրանքները շինծու և անհիմն են: Արդեն մեկ տարի է, ինչ պաշտպանությունը շարունակում է ներկայացնել անմեղության անհերքելի ապացույցները: Սփյուռքը պետք է աջակցի նրան, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում: Դատական համակարգի միջոցով մանիպուլյացիաները, Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն դատապարտելը մեզ համար անընդունելի են», – ասվում է փարիզյան «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Վարդան Պետրոսյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին պաշտպանող ուժերին, և կոչ է անում մասնակցել Հայաստանի դեսպանության մոտ կայանալիք բողոքի ցույցին:




Լրահոս